Տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսային զրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հիմնական ուշադրությունը հատկացվել է լիբիական ճգնաժամի խնդրին։ Կրկին ընդգծվել է հակամարտող կողմերի իրական քայլերի անհրաժեշտությունը կրակի կայուն դադարեցման եւ Բեռլինյան համաժողովի որոշումների ու ՄԱԿ ԱԽ 2510 բանաձեւի համաձայն ուղիղ բանակցությունների գործարկման ուղղությամբ։

Քննարկվել է Սիրիայում իրավիճակը՝ շեշտադրում կատարելով ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի ակտիվացման վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համակարգման մասին՝ Իդլիբի ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ ռուս-թուքական համաձայնությունների կատարման շահերի շրջանակում, առաջին հերթին 2020 թվականի մարտի 5-ին Մոսկվայում ընդունված 2018 թվականի Սոչիի Հուշագրի Լրացուցիչ արձանագրությունը։

Անդրադարձ է կատարվել այլ հրատապ միջազգային հարցերի, մասնավորապես՝ մերձավորարեւելյան կարգավորման հարցերին։

Դրանից բացի, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ներառյալ առեւտրատնտեսական կապերի զարգացումը։ Հաշվի առնելով Անկարայի եւ Ստամբուլի, ինչպես նաեւ Թուրքիայի հանգստավայրային շրջանների հետ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը՝ Վլադիմիր Պուտինը շեշտել է Թուրքիայում գտնվող ռուսաստանցի քաղաքացիների սանտիրահամաճարակային անվտանգության ապահովման կարեւորությունը։ Այս համատեքստում նշվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածմանը հակազդելու ոլորտում ճյուղային գերատեսչությունների գծով համագործակցության ընդլայնման պահանջվածությունը, այդ թվում՝ կապված Ռուսաստանում այս հիվանդության կանխարգելման համար պատվաստանյութի գրանցման հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումները շարունակելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։