Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է Արքայական ակումբից հեռանալու ցանկության մասին:

«Երբ դու չես ստանում բավարար խաղաժամանակ, սկսում ես դժգոհ լինել քո կարգավիճակից, անկախ նրանից, թե որ թիմում ես հանդես գալիս: Ես գիտեմ, որ ունեմ անհրաժեշտ բոլոր որակները կայուն խաղ ցուցադրելու համար, սակայն որոշ մարդկանց պատճառով չեմ ստանում խաղաժամանակ:

Դժվար է, երբ ակումբի ֆուտբոլիստների մեջ տարբերություններ են տրվում: Ես ցանկանում էի հեռանալ, սակայն ակումբն ինձ արգելեց»,- Ռոդրիգեսի խոսքը փոխանցում է Marca-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր չի կապում 29-ամյա կիսապաշտպանի հետ: