Մարդիկ են հայտնվել, որոնք հանդես են գալիս հեղափոխության արժեքների պահապանների դիրքորոշումներից եւ նրանք այն մարդիկ են, որոնք չգիտեն՝ ինչ են հեղափոխության արժեքները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցից հետո ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք 2012, 14, 15 թթ․ ձեռք էին առնում մեզ, ժողովրդին զգուշացնում էին՝ սրանք պրոյեկտ են։ Նրանք ինչով կարող էին, հեղափոխության ընթացքում անընդհատ խանգարել են։ Նրանք չգիտեն՝ ինչ են հեղափոխության արժեքները, որ դրանց պահպանությունից խոսեն։ Թող որեւէ մեկը մեզնից հեղափոխության  արժեքները չպաշտպանի։ Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը, որ անընդհատ հեղափոխության դեմ ա գործել, կուլիսներում սրա նրա հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել, տարբեր սցենարներ է բերել, ձախողել, հիմա հանդես են գալիս հեղափոխության արժեքների պահպանողի դերում։ Դուք չգիտեք՝ որոնք են հեղափոխության արժեքները»,- նշեց նա։