ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեւորգ Մովսեսյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գեւորգ Մովսեսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից»։