ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ՝ օգոստոսի 16-ին, լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում և կից գրառում արել։

«Այսօր տոն է Սբ Աստվածածնի Վերափոխման: Այն կոչվում է նաև Տոն Խաղողօրհնեքի, քանի որ այսօր օրհնվում է պտուղը, իսկ մեզ կոչ է անում վերափոխվել դեպի բարին:

Շնորհավորում եմ բոլորին այս լուսառատ տոնի կապակցությամբ և մաղթում, որ մեր բոլորի գործերը բարի և պտղաբեր լինեն:

Շնորհավոր Սբ. Աստվածածնի հրաշափառ վերափոխման տոնը: Թող Տիրամայրը հովանի լինի մեր երկրին ու խաղաղության մեջ պահի մեր ժողովրդին:

Հավուց Թառի վանք»,- գրել է նախագահը։