ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում 72 տարեկանում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

«Ծանր սրտով ուզում եմ կիսվել այն բանով, որ իմ եղբայր Ռոբերտը այսօր գիշերը խաղաղ կերպով մահացել է: Նա եղել է ոչ միայն իմ եղբայրը, այլև իմ լավագույն ընկերը: Մենք շատ կկարոտենք նրան, բայց կրկին կհանդիպենք նրան: Նրա հիշատակը հավերժ կապրի իմ սրտում: Ռոբերտ, ես սիրում եմ քեզ»,- ասվում է Թրամփի գրավոր հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոբերտ Թրամփը ծանր վիճակում հոսպիտալացվել է Նյու Յորքում: Նախագահը նրան այցելել է ուրբաթ՝ օգոստոսի 14-ին, սակայն չի հայտնել հոսպիտալացման պատճառը: