Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Եգիպտոսի լրատվամիջոցները:

Ավերակների միջից արդեն հնարավոր է եղել դուրս բերել 18 մարդու: Զոհերի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ դեպքի վայրը շրջափակված է, երթևեկությունը՝ կանգնեցված: Փլուզված շինության հարակից տներից կատարվում է բնակիչների տարհանում:

Մայրաքաղաքի իշխանությունները ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացնում Կահիրեի կենտրոնական թաղամասերի արտաքին տեսքի բարեկարգման ուղղությամբ: