Երեկ՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 23։20-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ «Էվրիկա» խանութի դիմաց, բախվել են Mercedes, Nissan, BMW, Honda մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Honda-ն կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։