Օգոստոսի 14-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել անգիտակից վիճակում գտնվող Ելենա Ֆ․-ին (ծնված 1950 թ․), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքացին տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։