Այսօր վերընթերցեցի պատերազմից զգացածս, որ ժամանակին հանձնել էի օրագրիս: Տարիների հեռվից դրանք ավելի անկեղծ ու խոսուն են: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քորչարյանը:

Նա գրել է. «Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ, հարգելի ընթերցող, քանի որ դա մեր ժողովրդի պատմության, մեր կյանքի մի կարևոր ժամանակաշրջան է բնորոշում:

«… 1992թ. փետրվարի 13.

Առավոտից չեն կրակում։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի։

Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն, թույլ մի՛ տուր, որ կորցնեմ ինքս ինձ, օգնի՛ր, որ պահպանեմ մարդկային արժանապատվությունը ցանկացած իրավիճակում»: