«Յուվենտուսը» հետաքրքրված է կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձով: Ըստ Tuttosport-ի՝ թուրինցիները պատրաստ են գործարքում ներառել հարձակվող Պաուլո Դիբալային:

Ըստ լրագրող Նիկոլո Սիրայի, արգենտինացին ցանկանում է շարունակել խաղալ թուրինյան ակումբի կազմում: Ներկայումս 26-ամյա խաղացողի գործակալները բանակցում են «ծեր սինյորայի» հետ՝ նրա պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 15 միլիոն եվրո վաստակել, «Յուվենտուսը» առաջարկում է 10 միլիոն եվրո:

Դիբալան պաշտպանում է «Յուվենտուսի» գույները 2015 թվականից: Պոգբան «Յուվենտուսի» կազմում խաղացել է 2012-ից 2016 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 105 միլիոն եվրոյով: