ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր Մանեին առողջություն եմ մաղթում: Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես:

Համոզված եմ, որ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք՝ հանուն մեր պետականության և հայրենիքի»:

Ավելի վաղ Մանե Թանդիլյանը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով ստիպված է վայր դնել պատգամավորական լիազորությունները, ինչպես նաև դադարեցնել գործունեությունը՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։