«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է իր թիմի՝ «ՌԲ Լայպցիգից» կրած պարտության (1:2) և Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին.

«Հանգիստ եմ: Խաղը չստացվեց և մենք պետք է վերադառնանք տուն: Մնացած առումներով՝ հոգիս հանգիստ եմ: Մենք լավ թիմ ունենք, և ես մշտապես դա եմ ասում: Այսօր մեր երեկոն, մեր խաղը չէր: Մեր բախտը չբերեց»,- ասել է Սերսոն և խոսել Դիեգո Սիմեոնեի՝ մադրիդյան թիմում ապագայի մասին.

«Նա պահում է մեր թիմի մակարդակը: Եթե որևէ մեկը քննարկում է մեկնարկային կազմը, թող թիմ ստեղծի և աշխատի այդ թիմի հետ»,- ասել է Սերեսոն: