Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 178-ի, առնվազն 30 հոգի համարվում է անհայտ կորած, հայտնում է Al Arabiya-ն՝ հղում տալով ՄԱԿ-ի հայտարարությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր 171 զոհի և մոտ 6000 տուժածի մասին:

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով ավելի քան 20 բուժհաստատություն, շուրջ 120 դպրոց է վնասվել։

Բեյրութն օգոստոսի 4-ի պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: