Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ընթացում առաջարկներ հնչեցին խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի թեկնածությունը:

Ինչպես արձանագրեց ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, այլ թեկնածություններ չառաջադրվեցին:

Նա հարց ուղղեց Ադամյանին՝ վերջինս համաձա՞յն է առաջադրմանը:

Միքայել Ադամյանը վստահության համար երախտագիտություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ ինքնաբացարկի հիմքեր չի տեսնում և իր համար մեծ պատիվ է այդ պաշտոնում առաջադրվելը:

«Ընտրվելու դեպքում խորհրդի անդամներից ակնկալելու եմ համատեղ աշխատանք՝ ի նպաստ ԵՊԲՀ-ի: Կարևորւմ եմ արտերկրում վերապատրաստում ները, համագործակցության պայմանագրերի կնքումը, համալսարանական հիվանդանոցների հզորացումը», — նշեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուն՝ սեղմ ներկայացնելով իր ապագա աշխատանքի տեսլականը:

Միքայել Ադամյանի ելույթից հետո ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ազդարարեց բաց քվեարկություն՝ քիչ անց արձանագրելով, որ Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Խորհրդի քարտուղար ընտրվեց Անի Ռափյանը: