ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին սպասարկող ծառայողական մեքենան կայանել է չթույլատրված վայրում։ Irakanum.am-ի թղթակիցը ֆիքսել է առողջապահության ոլորտի պատասխանատուին սպասարկող 006 LL 55 պետհամարանիշի մեքենան Աբովյան փողոցում։ Նկատենք, որ այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում, սակայն թե ինչու չափազանց ուշադիր ՃՈ-ի ուշադրությունից դուրս մնացել ԱՆ ծառայողական մեքենան թողնում ենք ընթերցողների դատին, հույս հայտնելով, որ մեր հրապարակումը կօգնի համապատասխան կառույցին արագ հայտնաբերել օրինախախտ վարորդին եւ ակտ գրել, հետագայում տալ հնարավորություն այն ներառել նոր Հայաստանի 100 փաստերի մեջ։ Չէ, որ նման նախադեպ արդեն եղել է։