Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ որոշումը շուտով կհրապարակվի։

«Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները»,- ասաց նա:

Ըստ Ավինյանի՝ վերանայվելու են բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնները: Օրինակ՝ բնության գրկում, անտառներում և նմանատիպ այլ վայրերում: