Բելառուսի կառավարությունը շարունակական բողոքի ցույցերի ֆոնին, օգոստոսի 12-ից հանրապետությունում սահմանել է հրավառության նյութերի վաճառքի արգելք:

Ավելի վաղ Բելառուսի տարբեր քաղաքներում ցուցարարներն իրավապահների հետ բախումների ընթացքում օգտագործել էին հրավառություն:

Օգոստոսի 9-ին Բելռուսում նախագահական ընտրություններ են անցկացվել:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է ավելի քան 26 տարի: Ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները: