Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշեց Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս մեկ ամսով։

«Մենք ստիպված ենք հիմա ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարացնել, հույս ունենք՝ վերջին անգամ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավելի մեղմ։

Փաշինյանը նաև հավելեց, որ այս որոշման ուժով այսօր Ազգային ժողովում կգումարվի հատուկ նիստ։