Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել երկրի  օրենսդիր դաշտի շրջանակներում առկա  անելիքներին:

ԱԺ նախագահն իր խոսքում վստահություն է հայտնել, որ առաջիկայում սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր կդառնա բազմաթիվ ծրագրերի իրագործումն ապահովել:

Սերգեյ Ղազարյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ պետականաշինության գործում ներդրում ունենալը պարտավորեցնող է և պատվաբեր:

Հանդիպմանը ներկա էին  նաև ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Խաչիյանը: