ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ, ասվում է Կրեմլի կայքում:

«Ակնկալում եմ, որ Ձեր պետական գործունեությունը հետագայում եւս կնպաստի բոլոր ոլորտներում ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, Միութենական պետության շրջանակում համագործակցության խորացմանը, Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ գծով ինտեգրացիոն պրոցեսների մեծացմանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում ռազմաքաղաքական կապերի խորացմանը: Դա, անկասկած, բխում է Ռուսաստանի եւ Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերից»,-ասվում է հաղորդագրության մեջ: