ՀՀ վարչապետի որոշմամբ` Արմեն Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: