Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունն առ այն, որ Սպիտակ տունը դիմել է Հարավային Դակոտայի նահանգապետ Կրիստի Նոեմին՝ առաջարկելով Թրամփի դիմաքանդակով համալրել մյուս նախագահների բարձրաքանդակների շարքը:

Ինչպես նշում է The Hill-ը, ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ Սպիտակ տանը Թրամփի օգնականը կապ է հաստատել Նոեմի հետ՝ հետաքրքրվելով Ռաշմոր լեռան վրա նախագահական նոր բարձրաքանդակի ստեղծման գործընթացի մանրամանսերով:

Թրամփը նշել է, որ դա կեղծ տեղեկություն է: Միևնույն ժամանակ նախագահը նկատել է, որ դա ամենևին էլ վատ գաղափար չէ, քանի որ ինքն իր նախագահաության տարիների ընթացում շատ հաջողությունների է հասել: