Թուրքիայի իշխանությունները թույլատրել են կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մեր պատվաստանյութերից երկուսը հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա, դրանցից մեկը կփորձարկվի մարդկանց վրա», – ասել է նա:

Թուրքիան, Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ, երեք երկրներից մեկն է, որը մշակում է սեփական պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, հիշեցրել է Էրդողանը: