Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի թեմային, դրա շուրջ ծավալվող քննարկումներին և արձագանքներին, ինչպես նաև ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Հոդվածը կարդացեք ստորև:

Այն բանից հետո, երբ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքների հիմնական փուլը և անցավ դրա վերջնական զեկույցի պատրաստման աշխատանքներին, այդ թեմայի շուրջ ակտիվությունն էականորեն նվազեց։

Թեման վերջին օրերին ակտիվացավ՝ մի կողմից պայմանավորված Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տեսաուղերձների ձևով այդ հարցի անդրադարձից, մյուս կողմից՝ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի բավականին սուր հայտարարություններով։

Հասկանալի է, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցից հետո շատ հավանական է, որ ապրիլյան մարտական գործողությունների թեմայի էջը քաղաքական առումով չփակվի, ավելին՝ չի բացառվում, որ այն քաղաքական նոր կրքեր զարգացնի։

Նման եզրակացություն կարելի է անել Անդրանիկ Քոչարյանի բավականին էմոցիոնալ, շատ դեպքերում՝ անձնավորված հայտարարություններից։ Ցավոք, տպավորություն կա, որ այդ զեկույցն ավելի շատ անհրաժեշտ է գործող իշխանություններին կամ դրա առանձին խմբերին, ըստ նախընտրության, թիրախավորելու բոլոր նրանց, ովքեր առաջիկա ժամանակահատվածում իշխանության համար վտանգ կներկայացնեն։

Վատատեսական կանխատեսումս պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ դաշտ ուղարկած տեսաուղերձները իրենց մեջ սրություն չէին պարունակում, դրանցում իշխանություններին ուղղված կոշտ հայտարարություններ չկային։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։