Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 40410 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 մարդ, կատարվել է 174438 թեստավորում, առողջացել է 32520վարակված, վերջին մեկ օրում`125։

Մեկ օրում արվել է 1444 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 174 438 թեստ: