Բելառուսի նախագահական ընտրություններում մասնակցությունը 16.00-ի դրությամբ կազմել է 73,4 տոկոս, հայտնել է ԿԸՀ փոխնախագահ Վադիմ Իպատովը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Այն ընտրատեղամասերում, որոնք տեղակայված են հանգստյան տներում, բուժհաստատություններում, զորամասերում, քվեարկությունն ավարտված է։ «Այդ տեղամասերում մեկնարկել է ձայների հաշվարկը»,-տեղելացրել է Իպատովը։