Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը սոցցանցի իր էջում գրել է.

Ուրախ եմ, որ կառավարությունը քննարկում է դպրոցների վերաբացման տարբերակները։ Հեռավար կրթությունը պարզապես անարդյունավետ միֆ էր և մեծագույն գլխացավանք ուսուցիչների, ծնողների համար։
Բայց կան մի քանի հարցեր, որոնց շուրջ քննարկումներ չտեսա.

✓Կառավարությունը հատկացնելու՞ է միջոցներ ուսուցիչների, սպասարկող անձնակազմի և սովորողների պարբերաբար թեստավորման համար։

✓Դասարանների հնարավոր քանակի կրճատման և ժամերի ավելացման պարագայում ուսուցիչները վճարվելու՞ են։

✓Տարվելու՞ է սոցիալ-հոգեբանական աշխատանք(արդեն չի տարվել ու բավականին ուշացել ենք)։

✓Դպրոցների հնարավորությունների, կարիքների պատշաճ գնահատում տեղի ունեցե՞լ է։

✓Հատկացվելու՞ են լրացուցիչ միջոցներ ախտահանիչ ու կանխարգելիչ պարագաների համար։

✓Բնական, շենքային պայմաններից դուրս միջավայրը դիտարկվելու՞ է որպես հնարավոր կրթական միջավայր։