Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 17,5%-ով: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1720 պատահար, որի արդյունքում զոհվել է 122, վիրվավորվել` 2540 մարդ:

Միայն հունիս ամսվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կազմել է 313: Դրանց հետևանքով զոհվել է 20, վիրավորվել` 439 մարդ:

2020թ. հունիսին` մայիսի նկատմամբ, 6,8%-ով ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել: