Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը, համացանցում հայտնվել է բարձրորակի տեսանյութով: Այն տեղադրել է YouTube-ի օգտատեր Նեմեթ Էգոստոնը: Օպերատորը պատշգամբից նկարելիս է եղել նավահանգստում բռնկված հրդեհը, երբ տեղի է ունեցել հուժկու պայթյուն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է պայթյունի ալիքը հարվածում մոտակայքում գտնվող շենքերին: Մեկնաբանություններում տեսանյութի հեղինակը պատասխանում է հարցերին, իր խոսքերով՝ նա և իր ընտանիքի անդամները չեն տուժել: Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 154 մարդ, վիրավորվել՝ ավելի քան հինգ հազար մարդ: Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: