Լաս Վեգասի «Փառքի ծառուղում» կտեղադրվի ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը: Նա առաջին հայ երգիչն է, ում անվանական աստղը կտեղադրվի Էլվիս Փրեսլիի, Ֆրենկ Սինատրայի, Դին Մարտինի և այլ աշխարհահռչակ արտիստների կողքին: Այս մասին տեղեկացնում է LP Entertainment ընկերության տնօրինությունը:

Արման Հովհաննիսյանի անվանական աստղը կբացվի Հայաստանի Հանրապետության անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, ժամը 17:00-ին: