«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը այսօր՝ օգոստոսի 7-ին, ասուլիսի ժամանակ նշեց, որ իշխանությունը զբաղված է եղել Սահմանադրական դատարանի բռնազավթմամբ. «1 տարի շարունակ իշխանությունները , այո, իրականում լցված են եղել Սահմանադրական դատարանը բռնազավթելու և իրենց համար ցանկալի կազմով համալրելու աշխատանքներով, և մեկ տարի շարունակ իշխանության ամենաբարձր օղակների կողմից ներկայացվում էր, որ ՍԴ-ում կար ճգնաժամ, ինչը իրականությանը չէր համապատասխանում, բայց հիմա իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում, այլևս, ճգնաժամ կա:

Պետք է ասեմ, որ 3 քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքը՝ քրեական գործ հարուցելու հետ կապված մերժումը, ևս տեղավորվում է հենց իշխանությունների Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր հակաօրինական որոշումները օրինականացնելու տրամաբանական տեսության հետ: Մենք, ի սկզբանե, նշել ենք, որ այս ամբողջ գործընթացը, որը մեկ տարի շարունակ իրականացվել է ՍԴ-ն կազմաքանդելու, ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու և մնացած բոլոր նախաձեռնությունները կյանքի և մահվան գնով փորձ անելու բռնազավթել ՍԴ-ն: Այս ամբողջ գործընթացը մենք բնականաբար որակել ենք որպես հակաօրինակ և հակաիրավական: Այս դեպքում անկախ ներկայացված դատավորների թեկնածություններից՝ մենք մեր մասնակցությամբ չենք պատրաստվում օրինականցնել այս գործընթացը»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Իվետա Տոնոյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև արտակարգ դրության երկարացման խնդրին. «Մենք առիթ ունեցել ենք կրկնելու, որ օբյեկտիվ մտահոգություններ ունենք արտակարգ դրության երկարացման հարցի հետ կապված, որ արտակարգ դրության այս հավերժական շարունակությունը ունի որոշակի ենթատեքստեր: Ես նշեմ, որ որևէ դեպքում մեր ազգաբնակչության առողջությունը չի կարող երկրորդական լինել՝ ցանկացած գաղափարի կամ նախաձեռնության: Հետհեղափոխական Հայաստանում, որտեղ պետք էր, որ 100 տոկոս ապահովված լիներ մարդկանց ազատ խոսքի իրավունքը, որը իրականությանը չի համապատասխամում՝ հաշվի առնելով Ադ հավերժական երկարաձգումը»,- նշեց նա: