Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը  ստորագրել է որոշում՝ Արցախի  Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ  մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած  օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1.      «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ (Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյան),

2.    «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության  մասին» օրենքի նախագիծ (Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյան)։