Հանրային հեռուստաընկերությունում արշալույսները խաղաղ չեն։ Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը չի շտապում գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել։ Մամուլում արդեն գրվել է, որ այդ պաշտոնի համար կառաջադրվի նաև Կառավարության ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը, ով այդքան էլ Շիրինյանի սրտով չէ, դրա համար էլ անընդհատ մրցույթի հայտարարումը հետաձգվում է։

Մեզ հայտնի դարձավ, որ Շիրինյանը պարբերաբար «Լուրերի» կազմի հետ ժողովներ է անցկացնում։ Հանրայինում նաև կադրային փոփոխություններ են եղել։ «Լուրերի» խմբագիր Տաթև Դանիելյանին ազատել են խմբագրի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակել են Լևոն Սարդարյանին, ով Շիրինյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ Վերջերս էլ հայտարարվեց, որ մի շարք հաղորդումներ փակվել են, մասնավորապես՝ «Եթե բոլորը…», «Երգ երգոցը», «Կեսգիշերն անց»։

Մանրամասները՝ armdaily.am կայքում: