«Մենք փորձում ենք խստացնել հակահամաճարակային կանոնները։ Եվ հիմա , եթե մենք մեզ հարց տանք, թե ինչ պետք է անենք՝ ունենալով 288 նոր դեպ, մեր պատասխանը պետք է լինի նույնը՝ կրկին ուժեղացնենք կանոնների պահպանումը։ Իհարկե, 288-ը ցածր է 700-ից, բայց նա բնակչության միավոր ցուցանիշի վրա, մնում է դեռ շատ բարձր։ Բայց պետք է արձանագրենք, որ մեր բոլորի ջանքերը տալիս են իրենց արդյունքը և մենք ունենք կայունացող և դեպի լավ գնացող իրավիճակ»,-ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ տպավորություն է, որ մենք շաբաթվա կտրվածքով ունենում ենք 50-100 նվազ դեպք.«Եվ այդ իրավիճակը, եթե մենք կարողանանք պահպանել,ապա այո, մենք իրական շանս ունենք, եթե ոչ զրոյացնելու կորոնավիրուսի նոր դեպքերը, ապա, որ համարենք,այն այդ պահին մեզ համար հանրային առողջապահական խնդիր չէ։ Եթե կհիշեց, ես միշտ հիշեցնում եմ, որ մեր ամենավատ օրերին մենք ունեինք մոտ 650 քաղաքացի, որոնք ծանր ու ծայրահեղ ծանր էին։ Այդ թիվն այս օրերին տատանվում է 350-ի շրջանակներում։ Մենք ունենք 300 քաղաքացի ծանր վիճակում և 68 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում, և թոքերի օդափոխման սարքերին միացված է 24 քաղաքացի»։