Ֆրանսիական հետախուզության 2 աշխատակիցներ` 25 եւ 28 տարեկան, մեղադրվել են սպանության փորձի մեջ, հաղորդում է France-Presse-ը:

Նրանք ծառայել են արտասահմանում գաղտնի օպերացիաների պատրաստման համար պատասխանատու ստորաբաժանումում:

Քննության վարկածով՝ նրանք փորձել են անձնական հաշիվներ մաքրել:

Ձերբակալության ժամանակ նրանց մոտ մի քանի միավոր հրազեն են հայտնաբերել: Եվս մեկ մարդու, ով եւս կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ, ձերբակալել են մի քանի օր անց: Հայտնի չէ, թե արդյոք նա ծառայել է հետախուզությունում:

Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ նրանց մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպանում: