«Այս պահին չեմ կարող մեկնաբանել, սակայն նման որոշում լինելու դեպքում պատշաճ կհրապարակենք և լրատվամիջոցները կտեղեկանան»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ ՀՀ երկու փոխոստիկանապետեր աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։

Նշենք, որ 168. am-ը գրել է, որ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Վերջինիս մասին համակարգում բավական դրական են արտահայտվում՝ նշելով նրա հատկապես գրագետ պաշտոնյա լինելու հանգամանքը: Ավելին, մեզ ասացին, որ այս պահին նրանք արդեն իրերն են հավաքում աշխատասենյակներից:

Նշենք նաեւ, որ փոխոստիկանապետերին ազատելու, կամ նշանակելու առաջարկությամբ հանդես է գալիս վարչապետը, իսկ համապատասխան հրամանագրերը ստորագրում է նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահականի լրատվական ծառայությունից մեզ չհաջողվեց պարզել, ստացել է արդյո՞ք Արմեն Սարգսյանը փոխոստիկանապետերին զբաղեցրած պաշտոնցի ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

Irakanum.am