2020 թվականի փետրվարի 24-ից մինչև հուլիսի 12-ը ամբողջ աշխարհում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արձանագրած դեպքերի վերլուծությունը արձանագրում է երեխաների և երիտասարդների վարակվածության համամասնական աճ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀԿ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ այս ընթացքում ավելի քան 6 միլիոն դեպք է հաղորդվել ԱՀԿ-ին, որոնց թվում 0-4 տարեկան վարակված երեխաների թիվը 0,3%-ից դարձել է 2,2%, 5-14 տարեկանների թիվը՝ 0,8%-ից 4,6%, իսկ 15-24 տարեկան երիտասարդների թիվը 4,5%-ից հասել է 15%-ի։ Երիտասարդների՝ ավելի շատ վարակվելու այս միտումը հաստատվում է ԱՀԿ անդամ պետությունների կողմից ստացվող տեղեկատվության, ապացույցների, ինչպես նաև՝ մեր սեփական վերլուծությունների շնորհիվ:

Այս միտումն ունի հավանական մի քանի բացատրություն, որոնց թվում են երիտասարդների՝ ոչ պատասխանատու վարքագիծը սահմանափակումները վերացնելուց հետո, թեստավորման ավելի լայն հնարավորությունները, ինչպես նաև COVID-19-ի լայն տարածումը։