Սևանա լճի տարածքում քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրինՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Tert.am-ը հրապարակել էր տեսանյութ և կից ներկայացրել, որ Սևանա լճում՝ կղզու հարակից տարածքում, արտակարգ ծառայություն իրականացնող ոստիկանների ու տեղում գործունեություն ծավալողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, պատճառը դիմակ չկրելն է:

Tert.am-ի թղթակցին ականատեսները հայտնել էին,որ ծեծկռտուքի պատճառը ոստիկանների օրինական պահանջը չկատարելն է. «Պահանջն էլ Սևանի ափին ու ավտոմեքենայի մեջ դիմակ չդնելն է, իբր դա ինչ պահանջն է, բաց տարածքում»,- ասել էր ականատեսներից մեկը: