Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 3-ի դրությամբ  կայացվել է  4933 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝  61 574 ստուգում, որից միայն  472-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմին և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։