Մյունխենի «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Չելսիի» հետ պատասխան խաղից իր սպասելիքների մասին:

««Չելսին» շատ լավ է խաղում, ես հարգում եմ այդ ակումբը, սակայն մենք «Բավարիան» ենք և ոչնչի առջև կանգ չենք առնելու:

Եթե կարողանանք առաջին 20 րոպեները պահել մեր վերահսկողության տակ, ապա չեմ կարծում, որ խնդիրներ կառաջանան»,- Լևանդովսկու խոսքը փոխանցում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բավարիան» Լոնդոնում 3:0 հաշվով հաղթանակ էր տարել «Չելսիի» նկատմամբ:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին: