Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ. Երեւանի քաղաքապետարանը չի ընդառաջում նրանց: Հայկական ռեստորանների միության տնօրեն Վահե Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով որ քաղաքապե­տարանը զիջումների չի գնացել եւ ռեստորանային բիզնեսից վերցրել է սեզոնային տուրքերը: «Օրինակ, Երեւանի քաղաքապետարանի հետ կապված խնդիր կա. բիզնեսը չաշխատելով սեզոնային տուրքերը վճարել է քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը ընդհանուր առմամբ չի ընդառաջել: Չէ՛ որ բիզնեսն այդ ժամանակ չի աշխատել, կարելի էր դա ինչ-որ հաշվանցել: Քանի որ բացօթյա տարածքներն են միայն զբաղեցնում, եւ մեր քաղա­քացիները նախընտրում են բաց տեղերում նստել, իսկ բացօթյա տարածքներում սրճարանների տարածքները պարետատան որոշումներով կրճատված է՝ հեռավորությունը պահպանելու նպատակով այս պատճառով քաղաքապետարանին մենք առաջարկել էինք, որ սրճարանները մի քանի սեղան ավել կարողանան դնել նոր բացված սեզոնի համար, գոնե այդպես կկարողանան շրջանառության ինչ-որ տոկոս վերականգնել, բայց արձագանք չկա քա- քաղաքապետարանից: Մենք այդ մասով փորձելու ենք աշխատել: Մենք ուզում ենք այս թեմայի շուրջ հանդիպել հենց քաղաքապետի հետ եւ հույս ու­նենք, որ հենց այդ մակարդակով լուծում կտրվի»:

Նշենք, որ քաղաքապետի հետ հանդիպելու առաջարկին քաղաքապետարանից եւս չեն արձագան­քել: Կարելի է ասել՝ քաղաքապետի նկատմամբ ողջ քաղաքն է «հետախուզում հայտարարել»: