Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր Է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 Է հայտնաբերվել: Օգոստոսի 4-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի Առողջ սննդի հարցերի ստորաբաժանման ղեկավար Լորենս Գրումեր Սթրաունը:

«COVID-19 ունեցող մորից վիրուսի փոխանցման ռիսկն, ինչպես թվում Է, չափազանց փոքր Է»,- ասել Է նա՝ հավելելով, որ նման փոխանցման դեպքեր «աշխարհում երբեք փաստաթղթերով չեն հիմնավորվել»: «Դա չի նշանակում, թե դա հնարավոր չԷ, բայց դա բացառապես հազվագյուտ իրադարձություն կլիներ»,- պարզաբանել Է փորձագետը: «ԱՀԿ-ի հանձնարարականն այն Է, որ կրծքով կերակրումն անհրաժեշտ Է շարունակել»,- արձանագրել Է նա:

ԱՀԿ-ի ներկայացուցիչը հիշերել Է, որ ամբողջությամբ վերցված, որոնք Էլ որ լինեն կորոնավիրուսով երեխաների վարակման պատճառները, COVID-19-ը նրանց մոտ անցնում Է թեթեւ ձեւով: Նրա խոսքով՝ հաշվի առնելով կրծքով կերակրման մեծ օգուտը՝ «ռիսկերի հավասարակշռությունն, անշուշտ, հակվում Է հօգուտ կրծքով կերակրման շարունակման», որը մանկիկին պաշտպանում Է շատ հիվանդություններից: Այն «բարենպաստ Է ազդում թե՛ մանկիկի եւ թե՛ մոր վրա», ընդգծել Է փորձագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՀԿ, կորոնավիրուս, կրծքով կերակրում, վարակում