Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզումային լուսանկարներ է հրապարակել ու գրառում կատարել սոց. ցանցի իր էջերում՝ անդրադառնալով Ա Սերիայի մրցաշրջանի ավարտին և սպասվելիք Եվրոպա լիգային.

«Հիմա երբ ավարտել ենք Ա Սերիան, պետք է ամեն ինչ ներդնենք՝ մրցաշրջանի վերջին մարտահրավերին՝ Եվրոպա լիգային»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ «Ռոման» Եվրոպա լիգայի ուղեգիրն ապահովել է «Տորինոյի» նկատմամբ Ա Սերիայի նախավերջին տուրում տարած հաղթանակի շնորհիվ:

Հռոմեացիներն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում իրենց ելույթներն ավարտել են երեկ՝ 3-1 հաշվով հաղթելով չեմպիոն «Յուվենտուսին»:

«Ռոման», իր ակտիվում ունենալով 70 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

armsport.am