Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները:

Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 18 027 845 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 689 000-ի, բուժվել է 11 335 245 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 4 764 522 դեպք, որից 157 901-ը՝ մահվան ելքով:

Վարակակիրների թվով առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 2 708 876 դեպք, 93 616-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ 1 754 117 դեպք, 37 415-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 845 443 դեպք, 14 058-ը՝ մահվան ելքով, և Հարավային Աֆրիկան՝ 503 290 դեպք, 8153-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում: