Ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ հուլիսի 25-ին Սեւանա լճի մերձակա հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի լողափից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել էին բանկային քարտեր, 65.000 դրամ, փաստաթղթեր, ավտոմեքենայի եւ տան բանալիներ, բջջային հեռախոս։

Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կնոջ պայուսակը գողացել է 47-ամյա մի կին։

Նա հուլիսի 31-ին հրավիրվել է ոստիկանության Սեւանի բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ հայտնել, որ հետագայում, թաքցնելու նպատակով, պայուսակը տվել է որդու ընկերոջը։ Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում վերջինս ներկայացել է ոստիկանության Սեւանի բաժին եւ ներկայացրել գողոնի մի մասը։

Կատարվում է քննություն։