ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի կողմից մշակվող կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին։ Ըստ նրա՝ այս դեղամիջոցի գրանցման համար պատրաստվում է փաստաթղթերի փաթեթ: «Մենք ակնկալում ենք առնվազն ևս երկու հայտ` առաջիկա մեկուկես-երկու ամիսների ընթացքում կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվության համար», — ավելացրել է նախարարը: Նրա խոսքով՝ գրանցման վկայականը ստանալուց հետո կսկսվի պատվաստանյութերի օգտագործումը: Առաջին հերթին կպատվաստվեն հատուկ խմբերը: «Նրանք հիմնականում բժիշկներն ու ուսուցիչներն են», — պարզաբանել է Մուրաշկոն:
Նա նշել է, որ զանգվածային պատվաստումները նախատեսված են հոկտեմբերին: