Ղազախստանում կորոնավիրուսի դեմ մարդու առաջին պատվաստումն անցկացվել է Ղազախական ազգային ագրարային համալսարանին առընթեր Պատվաստաբանության միջազգային կենտրոնում, հայտնում է «Խաբար 24»-ը:

Պատվաստված առաջին ղազախստանցին է դարձել կոնտրոնի տնօրեն Կայսար Տաբինովը: Նրան ներարկել են COVAX-19 կոչվող դեղամիջոցը: Պատվաստանյութը մշակվել է Ավստրալիայում եւ ներկայումս անցնում է կլինիկական փորձարկումների առաջին փուլը:

«Խաբար 24»-ը նշում է, որ զանգվածային պատվաստման գործընթացը սոսկ ժամանակի հարց է: Բայց այստեղ անչափ կարեւոր է հենց ժամանակի գործոնը, քանի որ, ցավոք, ինֆեկցիան շարունակում է մարդկային կյանքեր խլել: Ուստի Ղազախական ազգային ագրարային համալսարանին առընթեր Պատվաստաբանության միջազգային կենտրոնն առաջարկում է այլընտրանքային լուծում: