IFA 2020 (Internationale Funkausstellung) միջոցառման ժամանակ, որն անցկացվելու է սեպտեմբերին Բեռլինում HMD Global կորպորացիան ներկայացնելու է Nokia-ի միանգամից երեք նոր սմաթֆոն: Խոսքը Nokia 2.4, Nokia 6.3 եւ 7.3 մոդելների մասին է, Planet Today-ի փոխանցմամբ՝ հայտնում է Gizmochina պորտալը:

Nokia 2.4-ը (ծածկագրային անունն է՝ Wolverine) պատրաստված է MediaTek Helio P22 ութմիջուկանի միաբյուրեղ համակարգի վրա, որը գործում է 2 կամ 3 գիգաբայթ օպերատիվ հիշողության փնջով: Կուտակիչի տարողությունը համապատասխանաբար՝ 32 կամ 64 ԳԲ է: Դեւայսը ստացել է HD+ 6.5″ դիսփլեյ, կրկնակի հիմնական խցիկ՝ 13 եւ 5 Մպ, ինչպես նաեւ սելֆիի խցիկ՝ 5 Մպ թույլատրելիությամբ: Մարտկոցի տարողությունն է 4500 միլիամպեր-ժամ: Nokia 2.4-ի հավանական գինը կազմում է 110 դոլար:

Այսքան մանրամասն տեեկություններ չկան ավելի բարձր մակարդակի նորույթների մասին, որոնք Nokia-ն պետք է ներկայացնի սեպտեմբերին: Եթե խոսելու լինենք Nokia 6.3-ի մասին, ապա այն, ենթադրաբար, հիմնված է լինելու SoC Qualcomm Snapdragon 670-ի (կամ 675-ի) վրա եւ ունենալու է քվադրոխցիկ՝ Zeiss-ի օպտիկայով: Իսկ ապագա Nokia 7.3-ը, ինչպես սպասվում է, պատրաստված է լինելու Snapdragon’е 700 սերիայի վրա եւ նույնպես քվադրոխցիկ է ունենալու: Nokia 6.3 եւ Nokia 7.3 սարքերը հասանելի կլինեն մոդիֆիկացիաներով, որոնք կկարողանան աշխատել 5-րդ սերնդի (5G) բջջային ցանցում:

IFA 2020 ցուցահանդեսն անցկացվելու է սեպտեմբերի 3-5-ը Գերմանիայի մայրաքաղաքում: Եթե Բեռլինում համաճարակային իրավիճակը վատթարանա, ապա միջոցառումը կարող են անցկացնել առցանց: