Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով 30.07.2020-ի դրությամբ կայացվել է 4888 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

Կառավարության պաշտոնական կայքէջը հայտնում է, որ 30.07.2020-ի դրությամբ իրականացվել է 60313 ստուգում, որից միայն 688-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։